Սամվել Կարապետյանը կօգնի բեյրութահայերին և $200,000 կուղղի վնասված եկեղեցու վերականգնմանը
Ռուսաստանաբնակ գործարար և բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 200,000 դոլար կհատկացնի Բեյրութի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու համար, որը վնասվել է օգոստոսի 4-ի պայթյունից:
Հասցեական օգնություն կտրամադրվի նաև զոհված հայերի ընտանիքներին, որոնցից յուրաքանչյուրին կհատկացվի 10, 000 դոլար, տեղեկացնում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։
«Մենք մեր խորին ցավակցությունն ու զորակցության խոսքերն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժել են Բեյրութի սարսափելի իրադարձությունից: Սգում ենք զոհերի համար և մաղթում արագ ապաքինում այս ողբերգությունից բոլոր տուժածներին », - ասվում է հայտարարության մեջ։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում