Վարչապետի որոշմամբ կառավարությունը կստեղծվի ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ։ Դրա նպատակը կառույցի բարեփոխումների ռազմավարության և 2020-2022թթ-ի գործողությունների ծրագրի արդյունավետ իրագործումն է։

Խորհուրդը ղեկավարելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդամներն են լինելու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ տնօրենը, ԱԽ քարտուղարը, Գլխավոր դատախազը, ՀՔԾ պետը, ԱԺ պատգամավորներ, ՀԿ ներկայացուցիչներ։