«Հայաստան» հիմնադրամը լիբանանահայերին օգնելու համար դրամահավաք է սկսել
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Լիբանանում ապրող հայերին աջակցելու համար առցանց դրամահավաք է սկսել։
«Տարիներ շարունակ Լիբանանի հայ համայնքը մեծ նվիրումով սատարել է թե Հայրենիքին, թե սփյուռքի համայնքներին։ Այժմ մեր գործելու ժամանակն է»,- նշել են հիմնադրամից՝ հորդորելով մասնակցել հրատապ դրամահավաքին։
Հիմնադրամի միջոցով հանգանակություն կատարել հնարավոր է կայքէջում։
ՀՀ-ն պատրաստվում է ինքնաթիռ ուղարկել Լիբանան, օգնության չափն ու տեսակը դեռ հստակեցվում է։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում