Վայոց ձորի մարզում նոր արդիական հիվանդանոց կկառուցվի:

Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Վայոց Ձոր կատարած աշխատանքային այցի ընթացքում: Տեղեկանում ենք ՀՀ ԱՆ պաշտոնական էջից։

Ըստ նախարարի տված տեղեկությունների հիվանդանոցի նախագծման և կառուցման աշխատանքները շատ շուտով արդեն կմեկնարկեն:

Այցի ընթացքում Լևոն Ալթունյանը մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ Եղեգնաձորում հանդիպել է նաև մարզի առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բժիշկներին, ծանոթացրել նրանց նախարարության գերակա ծրագրերին: