Արտակարգ դրության ժամանակ հավաքների սահմանափակումը չի կարող լինել բացարձակ․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը հասարակական կազմակերպությունների հետ քննարկման արդյունքներն ուղարկել է պարետատուն, որտեղ նշվում է, որ արտակարգ դրության պայմաններում հավաքների սահմանափակումը չի կարող լինել բացարձակ։
Քննարկման մասնակիցները նշել էին, որ պրակտիկան վկայում է, որ հավաքների ազատության բացարձակ արգելքի ապահովումն անիրագործելի է և առաջացնում է չհիմնավորված տարբերակված իրավիճակներ՝ բարդություններ առաջացնելով թե՛ մարդկանց, թե՛ ոստիկանության համար:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկման ժամանակ նշել էր, որ իրավունքների սահմանափակումների հիմնավորումները չեն կարող լինել այն նույն ծավալի, ինչ արտակարգ դրություն հայտարարելու սկզբնական շրջանում: Այլ կերպ՝ որքան երկարում է արտակարգ դրությունը, այնքան մեծանում է պետության իրավական պարտավորությունն առավել հիմնավորելու մարդու իրավունքների սահմանափակումները:
ՄԻՊ աշխատակազմի մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ չնայած հավաքների բացարձակ արգելքին՝ ոստիկանությունը պրակտիկայում մի շարք դեպքերում հավաքի մասնակիցներին հեռացնում է հավաքի վայրից, այլ դեպքերում՝ ոչ։
Քննարկման մասնակիցների առաջարկները պարետատնից բացի ուղարկվել են նաև Արդարադատության նախարարություն:

Գերիների ու անհետ կորածների հարազատները շուրջ 6 ժամ փակ են պահել միջպետական ճանապարհը

«Պետք է երաշխավորենք Հայաստանի սահմանային գյուղերի բնակիչների իրավունքները». Մարդու իրավունքների պաշտպան

Անհետ կորածների հարազատները Կառավարության դիմաց պահանջել են որևէ տեղեկություն հայտնել իրենց զավակների մասին

«Նիկոլ Փաշինյանը օր ու արև չի ունենալու» վանկարկող քաղաքացիները փակել են Ազատության պողոտան

Արման Թաթոյանը բոլորին սթափության կոչ է անում
