Դիմակներ դնելու համաշխարհային շաբաթը մեկնարկել է օգոստոսի 7-ից և կշարունակվի մինչև օգոստոսի 14-ը: Այս մասին հայտնում է Africacdc.org-ը։

Ակցիային միացել են Pandemic Action Network ոչ առևտրական կազմակերպությունը, ԱՀԿ-ն, Աֆրիկայի հիվանդությունների վերահսկման կենտրոնը, Facebook-ը, Google-ը, Global Citizen-ը և 40-ից ավելի այլ կազմակերպություններ։ Նպատակն աշխարհում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում միավորվելն է:

Բոլորը կարող են դիմակներով իրենց լուսանկարներն ու տեսանյութերը տեղադրել սոցիալական ցանցերում՝ օգտագործելով #worldmaskweek հաշթեգը։