Առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի նվազում
Հանրապետության տարածքում օգոստոսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 11-14-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը օգոտոսի 11-12-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում օգոստոսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում