Նիկոլ Փաշինյան. Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին՝ ԼՂ հարցը չունի ռազմական լուծում
Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում, ժամանակն է, որ Ադրբեջանի իշխանությունը սա ընդունի:
Նա նշել է, որ նախկինում բազմիցս ասել է՝ եթե ԼՂ հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի ժողովուրդը կարող է արձանագրել, որ վաղուց այդ հարցը լուծել, ավարտել է:
Վարչապետը հայտարարել է, որ ԱԽ նիստին ամենակարևոր արձանագրումը, որ պետք է արվի, այն է, որ ՀՀ-ն ի վիճակի է սպասարկել անվտանգային իր մարտահրավերները:
«Արցախի հարցը պետք է կարգավորվի խաղաղ բանակցային ճանապարհով, և ՀՀ դիրքորոշումը, ըստ էության, միշտ էլ եղել է սա, ընդ որում՝ անկախ կառավարությունների և իշխանությունների քաղաքական ծագումնաբանությունից»,- ասել է Փաշինյանը:
Փաշինյանը նաև անդրադարձել է տարածաշրջանում Թուրքիայի գործունեությանը՝ նշելով, որ այդ երկրի ապակայունացնող և ապակառուցողական գործունեությունն էական անհանգստություններ և մտահոգություններ է առաջացնում ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ Եվրասիական, Եվրոպական տարածաշրջանների գործընկերների մոտ:

ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և խիստ ճնշումներ Ալիևի նկատմամբ

Եվրոպական խորհրդարանը առաջարկում է Արցախում ԵԱՀԿ խաղաղապահներ տեղակայելու շուրջ բանակցություններ վարել

Արցախում այսօրվանից գնումներ են կատարում կտրոններով

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունն այսօր հրավիրում է երթի

Հումանիտար օգնությունը չի հաջողվում տեղափոխել Արցախ

Բաքվի պլանն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ Արցախի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում
