Գևորգ Գորգիսյանը վարչապետին առաջարկել է չեղարկել անապահով քաղաքացիների դիմակ չկրելու համար նշանակված տուգանքները
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ դիմակ չկրելու պարտադիր պահանջը խախտելու համար որոշ քաղաքացիների տուգանքները չեղյալ համարելու խնդրանքով։
«Օգոստոսի 26-ին դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով չեղյալ համարել դիմակ կրելու ռեժիմը խախտելու համար սահմանված տուգանքները ՀՀ այն քաղաքացիների հանդեպ, ովքեր հաշվառված են անապահովության գնահատման համակարգում», - մասնավորապես գրել է նա:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում