Դավիթ Տոնոյան․ Նախնական գնահատականն այն է, որ հայ սպան մոլորվել է և հայտնվել հակառակորդի կողմում
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին, ասել է, որ նախնական գնահատականն այն է, որ նա մոլորվել է և հայտնվել հակառակորդի կողմում։
«Ծառայողական քննության արդյունքում կհասկանանք, թե ինչպե՞ս է դա կատարվել։ Արդյոք մեր զինծառայողը առևանգվել է, թե այլ պայմաններ են եղել, պետք է դեռ պարզենք։ Դրանից կախված՝ տարբեր միջազգային կառույցներում տարբեր ձևաչափերով կաշխատենք», - ասել է Տոնոյանը, գրում է Aysor.am-ը։
Նախարարը հավելել է, որ այս պահին հայկական կողմի պահանջն Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության կողմից հայ սպային այցելելն է։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում