Սփյուռքահայ դիմորդները Հայաստան մուտք կգործեն առանց 14-օրյա ինքնամեկուսացման պայմանի կիրառման։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառելու նպատակով 2020-2021թթ ուսումնական տարվա համար ԿԳՄՍ նախարարություն է դիմել 670 սփյուռքահայ 29 երկրից, որոնցից մոտ 210-ը՝ Վրաստանից:

Հայաստանի տարածք մուտք գործելու թույլտվություն ստացած Վրաստանի քաղաքացիները պետք է կապ հաստատեն Վրաստանի ԱԳՆ կամ ՀՀ-ում Վրաստանի դեսպանության հյուպատոսական բաժնի հետ՝ տեղաշարժման անցակետի և ժամկետների մանրամասներին տեղեկանալու համար:

2020-2021 ուսումնական տարվա օտարերկրացիների և սփյուռքահայերի՝ վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար ԿԳՄՍ նախարարություն փաստաթղթերի ներկայացման ժամկետ է սահմանվել մինչև 2020-ի հոկտեմբերի 15-ը ներառյալ: