Ռուսաստանում Covid-19-ի դեմ պատվաստվածների մի մասը բողոքներ ունի
Ռուսաստանում Covid-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստվածների մի մասը բողոքում է թուլությունից, ջերմությունից և մկանային ցավերից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։
Նա հավելել է, որ պատվաստանյութի արտադրությունն ընթանում է ըստ նախատեսվածի։ Այս մասին գրում է «Վեդոմոստին»։
«Ավելի քան 300 մարդ է պատվաստվել, նրանցից մոտ 14%-ը թեթև բողոքներ ունի թուլությունից, մկանային ցավերից, երբեմն ջերմությունն է բարձրանում։ Դրանք, ինչպես և նկարագրված է, այն բարդություններն են, որոնք կանխատեսվել են։ Որպես կանոն, այդ դրսևորումները 1-2 օրից չեզոքանում են»,- ասել է Մուրաշկոն։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում