Ադրբեջանցի լրագրողը քրիստոնեություն է ընդունել Գերմանիայում ապաստան ստանալու համար
Ադրբեջանցի գրող և լրագրող Աբիլ Հասանովը քրիստոնեություն է ընդունել Գերմանիայում ապաստան ստանալու նպատակով։
Բապտիստների ընկերակցությունն ընդունել է Հասանովին և նրա ընտանիքին։ Փոխելով դավանանքը՝ Հասանովն ու նրա փաստաբանը հայտարարել են, որ նրան չի կարելի արտաքսել, քանի որ Ադրբեջանում հետապնդում են քրիստոնյաներին։ Այս մասին գրում է Haqqin.az-ը՝ Westfalen-Blatt-ին հղումով։
Գերմանիայի միգրացիոն ծառայությունները, սակայն, մերժել են Հասանովին ապաստան տրամադրելու հարցում։ Այժմ նա փաստաբանի օգնությամբ փորձելու է բողոքարկել որոշումը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում