Աշխարհն արձանագրում է Ադրբեջանում օտարերկրյա վարձկանների փաստը
Աշխարհն արձանագրում է Ադրբեջանում օտարերկրյա վարձկանների փաստը։ Այս մասին հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը։
ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամները նախագահ Վ․ Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ արձանագրել են Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ վտանգի փաստը՝ հաշվի առնելով Սիրիայից և Լիբիայից դեպի տարածաշրջան գրոհայինների տեղափոխումը։
Ֆրանսիայի նախագահ Է․ Մակրոնն ասել է, որ իրենք ստույգ տեղեկություն ունեն առ այն, որ սիրիական գրոհայինները թողել են մարտադաշտն Այնթապում, որպեսզի միանան Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին։
ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյան ասել է, որ Թուրքիայից դեպի Ադրբեջան հարյուրավոր սիրիացի վարձկաններ փոխադրող տասնյակ տրանսպորտային փոխադրումների մասին հաղորդումներն ապացուցված են և ճշմարիտ։
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է, որ Իրանը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները երկրի հյուսիսային սահմաններին հարող շրջանները վերածեն ազգային անվտանգության սպառնալիքի։

Արցախից Երևան է տեղափոխվել ևս 3 հիվանդ քաղաքացի

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում կմեկնարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները

Ուկրաինան թուրքական ընկերությունից ստացել է անվճար «Bayraktar»-ներ

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում

«Ադրբեջանը պետք է հասկանա, որ կողք կողքի ապրելու միակ ձևը հարևաններ լինելն է և ոչ թե Ադրբեջանի մաս կազմելը». Ռուբեն Վարդանյան

Արցախից երեք հիվանդ տեղափոխվել է Երևան

Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցնում է աշխատանքը
