Կոտայքի մարզի օդային սահմաններում խոցվել է հակառակորդի ԱԹՍ
Կոտայքի մարզի մի քանի համայնքներում մի քանի րոպե առաջ բնակիչները լսել են պայթյունի ուժեղ ձայներ։ Արծրուն Հովհաննիսյանը այդ մասին նշեց, որ հայկական կողմի ՀՕՊ-ն է աշխատում և անհանգստանալու պատճառ չկա։ Սակայն ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը մի փոքր անց հայտնում է․
«ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք»։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում