Գերմանիայի կառավարությունը շարունակում է Թուրքիային զենք վաճառել: Երկրի էկոնոմիկայի նախարարությունը «Կանաչների կուսակցության» պատգամավոր Օմիդ Նուրիպուրի՝ զենք-զինամթերքի վաճառքի մասին տվյալների մասին հարցմանն ի պատասխան տվյալներ է տրամադրել Գերմանիայի կողմից Թուրքիային վաճառված զենք-զինամթերքի ծավալների մասին: Տեղեկատվությունը փոխանցում է 168.am-ը։

Սիրիայում «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի մեկնարկից ի վեր Գերմանիան Թուրքիային վաճառել է 4 միլիոն 400 հազար եվրոյի ռազմական արտադրանք: Եվ սա այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Թուրքիային վաճառված զենքի ընհանուր արժեքը կազմել է 3 միլիոն 600 հազար եվրո: