Ադրբեջանական ուժերը հրետակոծել են Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ դիրքերը
Այսօր առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:
Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում․
«Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ»:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում
Կարդացեք նաև

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

ԱՄՆ Պետդեպը կոչ է արել ամբողջապես վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 3 հիվանդ քաղաքացի

ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և խիստ ճնշումներ Ալիևի նկատմամբ

Առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության կեղծ «էկոակտիվիստները» չէին կարող հասնել Լաչինի միջանցք․ «Թաթոյան» հիմնադրամ

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում

Արցախում այսօրվանից գնումներ են կատարում կտրոններով
