ՊԲ զորքերը խոցել են հակառակորդի հայտնաբերված ավտոմոբիլային տեխնիկա, կենդանի ուժ և 1 տանկ
Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերվա ընթացքում ՊԲ զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավ-արևելյան և հարավային ուղղություններում: Յուրային ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ավտոմոբիլային տեխնիկա, կենդանի ուժ, ինչպես նաև 1 տանկ:
Արևելյան ուղղությամբ ճակատային գծի փոքր հատվածում, մարտավարական նկատառումներից ելնելով, ՊԲ ուժերը հետ են քաշվել՝ զբաղեցնելով հետագա մարտական գործողությունների համար առավել նպաստավոր բնագծեր:
Առավոտյան հարավային ուղղությամբ առաջխաղացման փորձ ձեռնարկող թշնամական տեխնիկային և կենդանի ուժին ՊԲ-ն հասցրել է դիպուկ կրակային խոցում՝ պատճառելով կորուստներ և ստիպելով հետ շպրտվել ելման դիրքեր: Բանակային ստորաբաժանումները լռեցրել են նաև հյուսիսային ուղղությամբ թշնամական ուժերի նախահարձակ ակտիվությունը: Այս պահին մարտավարական առավելությունը իր կողմը թեքելու թշնամական ուժերի փորձերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարակն իրադրությունը:

Ներկայացվել է պատերազմին և դրա հետևանքներին հանգեցրած հանգամանքներին վերաբերող քրգործերով քննությունների ընթացքը

ՄԱԿ-ը կոչ է անում ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում գերեվարվածներին

Նիկոլ Փաշինյան․ «Ներդրողները հավատում են Հայաստանի տնտեսական և քաղաքական ապագային»
