«Indian Wells»-ի թենիսի մրցաշարի եզրափակչի հաղթող դարձավ արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն։ Սա Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակրի կարիերայում առաջին հաղթանակն է «Masters-1000» կարգի մրցաշարում: Իսկ նրա մրցակից Ռոջեր Ֆեդերերի՝ այս մրցաշրջանի առաջին պարտությունը։

Հանդիպումն ընթացել է 2 ժամ 45 րոպե։ Որի ընթացքում դել Պոտրոն հաղթեց երեք սեթերում` 6:4, 6:7 (8:10), 7:6 (7:2) հաշվով: Ֆեդերեր-Պոտրո դիմակայությունում արգենտինացին տոնեց իր 7-րդ հաղթանակը: