Աննա Նաղդալյան․ Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշիից հրաժարվելու հարց
Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց, այսօր նման պարզաբանում է տարածել Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը` պատասխանելով հարցին, թե ո՞ր փաստաթղթերում և ի՞նչ ձևով է քննարկվել Արցախի Շուշի քաղաքի հանձնման հարցը։
«Հստակ նշեմ, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց: Ինչպես նշվել է նաև ՀՀ վարչապետի կողմից, այդ հարցը ներառված չի եղել խաղաղ գործընթացի որևէ փաստաթղթում», - պարզաբանել է ՀՀ ԱԳն խոսնակը։
Նշենք, որ վարչապետն այսօր ասուլիսի ժամանակ, պատասխանելով «Ազատության» հարցին, ասել էր․
«Շատ կարևոր է հասկանալ, թե, օրինակ, կարող էինք մենք խուսափել պատերազմից: Այո, կարող էինք, եթե համաձայնվեինք Ադրբեջանին հանձնել 7 շրջանները, ներառյալ Շուշին: Այո, կարող էինք, բայց արդյոք դա՞ էր այն քաղաքականությունը, որ մենք ուզում էինք վարել: Ոչ, դա չէր այն քաղաքականությունը: Եվ Արցախի Պաշտպանության բանակը, Հայաստանի կառավարությունը, և մեր Զինված ուժերը որոշեցին ընդունել այդ մարտահրավերը, որը նետված էր Հայաստանին: Ցավոք, այդ մարտահրավերի ընդունումը չբերեց այն արդյունքներին, որը մենք բոլորս կցանկանայինք»:

Արցախում այսօրվանից գնումներ են կատարում կտրոններով

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում

ԱՄՆ Պետդեպը կոչ է արել ամբողջապես վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Արցախից Երևան է տեղափոխվել ևս 3 հիվանդ քաղաքացի

«Ադրբեջանը պետք է հասկանա, որ կողք կողքի ապրելու միակ ձևը հարևաններ լինելն է և ոչ թե Ադրբեջանի մաս կազմելը». Ռուբեն Վարդանյան

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

Հումանիտար օգնությունը չի հաջողվում տեղափոխել Արցախ
