Նիկոլ Փաշինյան․ Այսօր կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ
Այսօր խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Արցախում բնակչության վերադարձի բավականին լավ տեմպ է սկսվել: Նա նշել է նաև, որ ամեն օր վերադարձողների թիվը վերջին մեկ շաբաթվա ընթացքում գերազանցել է հազարը, և տեմպն աճում է:
Ըստ նրա` առաջիկայում ամենակարևոր անելիքը հենց դա է` աջակցել, որպեսզի արցախցիները վերադառնան Արցախ, տներն ու ենթակառուցվածքները վերականգնվեն, ինչպես նաև տնտեսությունը վերականգնվի:
«Նաև սպասվում է, որ առաջիկա օրերին, հենց այսօր թերևս կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ, և այն կգործի անփախան», - ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ դա միանշանակ կնպաստի ազատ հաղորդակցության գործընթացին:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում