Մարտի 15-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց «Կազմակերպական հոգեբանության ներածություն» թեմայով սեմինար: Այն համատեղ կազմակերպվել էր Ակադեմիայի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից: Սեմինարը վարում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրանյութերի դեմ պայքարի և իրավապահ հարցերով միջազգային բյուրոյի տնօրեն, դոկտոր Շենոն Բեհայը: Մասնակցում էին Արդարադատության ակադեմիայի, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակազմերի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Սեմինարի մասնակիցներին ողջունեց Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և վստահություն հայտնեց, որ ամերիկյան գործընկերների հետ նախաձեռնած այս միջոցառումը չափազանց հետաքրքիր է և օգտակար: «Այստեղ հավաքված են մեզ հետ համագործակցող կառույցների աշխատակազմերի համապատասխան ոլորտները համակարգող պաշտոնյաները, և այսօրվա մեր քննարկումները գլխավորապես նվիրված են լինելու աշխատանքային գործընթացի կառավարման ոլորտում հոգեբանական առանձնահատկություններին, ինչը կարող է նպաստել մասնագիտական գործունեության ընթացքում համապատասխան աշխատանքային պարտականությունների կատարման արդյունավետության բարձացմանը»,-նշեց ռեկտորը: