Հայաստանի և Ռուսաստանի ՊՆ նախարարները քննարկել են գերիների վերադարձին առնչվող հարցեր
Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի՝ Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն:
Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերը, Լեռնային Ղարաբաղում օպերատիվ իրավիճակին, գերիների և պատանդների վերադարձին, ինչպես նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքներին առնչվող մի շարք խնդիրներ։
Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային ռազմաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում