Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը տեղի կունենա հունվարի 30-ին
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը տեղի կունենա հունվարի 30-ին, Մոսկվայում: Այս մասին մասին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, գրում է «Ազատությունը»:
Հիշեցնենք, երեք երկրների փոխվարչապետերի հանդիպումը այս հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածության արդյունք է։ 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ հանդիպելով՝ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը Մոսկվայում համատեղ հայտարարություն տարածեցին, ըստ որի երեք պետությունների փոխվարչապետերից կազմված աշխատանքային խումբը կհանդիպի հունվարի 30-ը, կկազմեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը միտված աշխատանքների ցանկ, կստեղծվեն ոլորտային փորձագիտական ենթախմբեր, և մինչև այս տարվա մարտի 1-ը երեք երկրների ղեկավարներին կներկայացվի Ադրբեջանի ու Հայաստանի տարածքով փոխադրումների իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման ցանկն ու ժամանակացույցը։

Ռուսաստանը մեկ ամսով երկարաձգել է Հայաստանից մուտքի թույլտվությունը

Աբխազիան դիմել է Ռուսաստանին՝ Հայաստանի հետ երկաթուղային կապն իր տարածքով ապահովելու առաջարկով

ԵՄ-ն ու ԱՀԿ-ն կաջակցեն Հայաստանին կորոնավիրուսի դեմ պատվաստումների հարցում
