Նիկոլ Փաշինյան․ «Ներդրողները հավատում են Հայաստանի տնտեսական և քաղաքական ապագային»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Էկոնոմիկայի նախարարությունում, որի ժամանակ ներկայացրել է թե ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնել երկիրը։
Ստորև ներկայացնում ենք վարչապետի խեսքը․
«Կորոնավիրուսին ավելացած պատերազմի ամենամեծ մարտահրավերը մակրոտնտեսական փլուզումն էր: Կարևոր է արձանագրել, որ կարողացանք պահպանել մակրոտնտեսական կայունությունը, որի միջազգային ճանաչումը եվրոպարտատոմսերի աճող թողարկումն էր:
Ամենատեսանելիև շոշափելի գնահատականն ինստիտուցիոնալ ներդրողների մոտեցումն է, երբ երկրին, կառավարությանը վստահում են իրենց ներդրումները: Ի վերջո, սա վստահության կարևոր ցուցիչ է:
Այս թողարկումը հաջողվեց իրականացնել Հայաստանի պատմության համար ամենացածր տոկոսադրույքով: Սա նշանակում է, որ ինստիտուցիոնալ ներդրողները հավատում են Հայաստանի առաջին հերթին տնտեսական, հասկանալիորեն նաև քաղաքական ապագային»: