Թուրք և ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Ֆրանսիայի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում տիրող կացությունը։
Anadolu գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընը և Ելիսեյան պալատի արտաքին հարաբերությունների գծով ավագ խորհրդական Էմանուել Բոնեն նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են, որ Անկարան և Փարիզը ցանկանում են վերականգնել երկկողմ հարաբերությունները՝ «փոխադարձ հարգանքի և վստահության հիմքի վրա»։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում