Թուրքիան և Ռուսաստանը կխորացնեն համագործակցությունը տիեզերական տեխնոլոգիաների ասպարեզում
Ռուսաստանն ու Թուրքիան «պատրաստվում են խորացնել հարաբերությունները տիեզերական տեխնոլոգիաների զարգացման ասպարեզում», նշված է «Ռոսկոսմոս» գործակալության այսօր տարածած հայտարարության մեջ։
Գործակալությունն այսպիսով արձագանքել է Թուրքիայի Տիեզերական գործակալության ղեկավար Սերդար Յըլդըրմի երեկ հնչեցրած հայտարարությանը, որի համաձայն Անկարան առաջիկա ամիսներին կհստակեցնի այն ոլորտները, որոնցում ծավալվելու է երկու երկրների համագործակցությունը տիեզերքում։
«Ռոսկոսմոսի» փոխանցմամբ` այժմ ակտիվ աշխատանքներ են ընթանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված երկկողմ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում