Աբխազիան դիմել է Ռուսաստանին՝ Հայաստանի հետ երկաթուղային կապն իր տարածքով ապահովելու առաջարկով
Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումային՝ ինքնահռչակ հանրապետության տարածքով անցնող երկաթուղին վերագործարկելու և դրա միջոցով Ռուսաստանի և Հայաստանի միջև ուղիղ կապ ապահովելու առաջարկով։ Այս մասին «Սպուտնիկ Աբխազիա» գործակալությանը փոխանցել է Աբխազիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աստամուր Լոգուան։
«Մենք հետևում ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումներին և տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը։ Աբխազիան ևս պետք է ապաշրջափակվի։ Հուսով ենք, որ մեզ կհաջողվի հասնել Աբխազիայի իրավահավասար մասնակցությանը այս նախագծին», - հայտարարել է աբխազ պատգամավորը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում
Կարդացեք նաև

Ադրբեջանը կրկին արգելափակել է դեպի Արցախ գազամատակարարումը

«Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»․ Սպասվում են բազմազան միջոցառումներ Երևանում և մարզերում

Հայաստանում 2024թ-ին կանցկացվի դեպի Կարմիր մոլորակ առաքելության սիմուլյացիա

Հրապարակվել է Brunette-ի եվրատեսիլյան Future Lover երգի տեսահոլովակը

Իրանական սերուցք օգտագործելու պատճառով հնարավոր է սահմանափակվի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանումը

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը կմեկնի Ալբանիա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի համար
