Հանրապետության տարածքում մարտի 19-ի ցերեկը, 20-ին, 22-ին, մարտի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 21-ի ցերեկը, 24-ի ուշ երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 23-24-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 23-24-ը կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 19-ի ցերեկը, մարտի 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 21-ի ցերեկը, մարտի 24-ի ուշ երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 23-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: