Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկը կավելացվի 39-ով
Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում կավելացվի ևս 39 համայնք։ Կառավարությունն այսօր հաստատել է «Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ հայանքների բնակավայրերի ցանկում լրացում կատարելու մասին» նախագիծը։
Այսպիսով՝ ընդհանուր առմամբ սահմանամերձ համայնքների թիվը հասավ 77-ի։
«Սահմանամերձ համայնքների ցանկը կլրացվի Գեղարքունիքի և Սյունիքի մարզի ևս 39 համայնքներում, ընդհանուր առմամբ համայնքների թիվը կկազմի 77», - նիստի ժամանակ ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ շարունակելով․
«Համաձայն օրենքի՝ տվյալ համայնքները ստանում են հետևյալ աջակցությունը՝ անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում, կոմունալ վճարների՝ գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի 50 տոկոս փոխհատուցում և դպրոցական դասագրքերի անվճար տրամադրում»։