ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ ելույթ ունենալով Առողջապահության ազգային ինստիտուտում հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ունի պատվաստանյութերի բավարար պաշարներ, որպեսզի մինչև հուլիսի վերջ 300 միլիոն ամերիկացի պատվաստվի կորոնավիրուսի դեմ:

Նա նշել է, որ նոր պայմանագրեր են կնքվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրող առաջատար ընկերությունների` Moderna-ի և Pfizer-ի հետ:

Նշենք, որ ԱՄՆ-ում մինչ օրս կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 28 միլիոն մարդ։