Արցախի քաղաքացիները կշարունակեն աջակցություն ստանալ
Արցախի քաղաքացիները կշարունակեն ստանալ 68000 դրամ աջակցություն դեռևս 4 ամիս։
Այս մասին հայտնել է ՀՀ Կառավարությունը։ Աջակցությունից օգտվելու համար անձը պետք է փետրվարի 25-ից մինչև հունիսի 15-ը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքի-էջի համապատասխան բաժնում լրացնում է տվյալները։
Նշվում է, որ ծրագրից չեն կարող օգտվել արական սեռի 18-63 տարեկան հաշմանդամություն չունեցող անձինք։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում