Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Ազատության պողոտան։

Նրանք վստահեցնում են՝ լինելու են ամենուր, Նիկոլ Փաշինյանին «օր ու արև չեն տալու»։

«Նիկոլ Փաշինյանը օր ու արև չի ունենալու, հասնելու ենք մեր ուզածին»,- ասում են քաղաքացիները։

Նրանք մի փոքր հատված են բաց թողել, որպեսզի հետիոտները կարողանան անցնել, սակայն մեքենաների համար ճանապարհը փակ է։ Մի քանի տասնյակ մեքենաներ մնացել են խցանման մեջ։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից մեկնարկել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները պնդում են, որ «դավաճանը» չի կարող և իրավունք չունի ղեկավարել երկիրը։