Ոստիկանությունն առևանգել է փողոցները փակած մեքենաները և հրաժարվում է վերադարձնել․ Ռուբեն Մելիքյան
«Իմ տեղեկություններով՝ ոստիկանությունը առևանգել է որպես բողոքի ակցիա՝ փողոցները փակած մի քանի ավտոմեքենա և հրաժարվում է դրանք վերադարձնել սեփականատերերին՝ անգամ տուգանքը վճարելու պայմանով»,- այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը․
«Վաղը եկեք», - պատասխանում են ՃՈ ծառայողները։
Դա ապօրինություն է և կամայականություն, որը վստահաբար հրահանգավորված է քաղաքական իշխանության բարձր էշելոններից»:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Երևանի տարբեր փողոցներում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներ են տեղի ունենում, մասնակիցները մեքենաներով փակում են ճանապարհները:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում