Այսօր լրանում է մարտի 1-ի արյունալի իրադարձությունների 13-րդ տարին։

Հիշեցնենք, որ 2008թ-ի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվել էին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով պաշտոնական տվյալներով՝ տասը մարդ զոհվել էր, հարյուրավոր մարդիկ՝ վիրավորվել:

2008թ-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 13 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները մինչ օրս պարզված չեն: