Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինի տարածաշրջանիում շարունակվում են ռազմական գործողությունները Թուրքիայի զինված ուժերի կողմից։

Վերջին տվյալների համաձայն ռմբակոծված քաղաք՝ Աֆրինից 200 հազարից ավելի խաղաղ բնակիչներ են լքել իրենց տները։ Եվ այդ ամենը Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության սկսվելուց ի վեր:

Ներկայում բոլոր փախստականները զրկված են ժամանակավոր կացարանից և մարդասիրական օգնության կարիք ունեն: Իսկ բնակչության այն մասը, որը դեռ քաղաքում է ամբողջությամբ զրկված է ապրելու համար առաջնային միջոցներից։