Շանթ Հարությունյանն ընտրություններին մասնակցելու համար նոր կուսակցություն է հիմնում
Շանթ Հարությունյանը որոշել է հիմնադրել նոր կուսակցություն և մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․
«Հաշվի առնելով այն, որ արդեն որոշված է արտահերթ ընտրությունների անցկացման օրը, դիմում ենք մեր համախոհներին:
ՀՀ օրենսդրության համաձայն՝ Խորհրդարանական ընտրություններին մասնակցության համար անհրաժեշտ է կուսակցություն: Շանթ Հարությունյանի Ցեղակրոն կուսակցությունը 2004թ.-ին դատարանի որոշումով փակվել է: Սրանով է պայմանավորված, որ նախաձեռնել ենք Ազգային Միացյալ Նախաձեռնություն կուսակցության ձևավորումը:
Կոչ ենք անում մեր համախոհներին, որպեսզի դրսևորեն ակտիվ ներգրավվածություն կուսակցաշինության և նախընտրական գործընացներին:
Մեր դիրքորոշումը հստակ է: Եթե կուսակցության համար անհրաժեշտ 300 համախոհները չեն հավաքվելու, ապա անիմաստ է մտածել Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցություն ունենալու համար:
Շանթ Հարությունյանն առաջ է քաշել իր գաղափարական մոտեցումները: Հերթը մեր գաղափարակիցներինն է: Կուսակցության գրասենյակը՝ Թումանյան 34:
Երկուշաբթի օրվանից կսկսենք գրանցումներ իրականացնելը: Ունենք բավականին քիչ ժամանակ»,- գրել է Շանթ Հարությունյանը: