Մանկական «Եվրատեսիլ 2018»-ը տեղի կունենա նոյեմբերի 25-ին Մինսկում
Մինսկում մանկական «Եվրատեսիլ» 2018-ը տեղի կունենա նոյեմբերի 25-ին: Այդ մասին մարտի 18-ին հայտնել է Բելհեռուստառադիոընկերության գլխավոր պրոդյուսերի տեղակալ Օլգա Շլյագերը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե մենք ասում ենք, որ մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 25-ին, ապա դա նշանակում է, որ արդեն նոյեմբերի սկզբից մենք «Մինսկ-Արենան» կսկսենք նախապատրաստել մրցույթին»,- հայտարարել է Օլգա Շլյագերը ընկերության առաջատար ալիքի՝ «Բելառուս 1»-ի եթերում:
Մինսկը երգի այդ մրցույթը կընդունի արդեն երկրորդ անգամ: Նախորդ անգամ մանկական «Եվրատեսիլ»-ը Բելառուսում անցկացվել է 2010 թ.-ին:
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում