«Ֆենիքս արիության դպրոցը» ստեղծվել է Թաղավարդը և Կարմիր Շուկան հերոսաբար պաշտպանած տղաների կողմից։

Նախագիծը վերապատրաստման ծրագիր է, որը համատեղում է հաջողության փորձը և պատերազմի դաշտում 2020թ-ի մարտերում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները։

Դասավանդում են աշխարհի տարբեր թեժ կետերում մարտնչած հրահանգիչներ, որոնց գիտելիքները բազմիցս փորձարկվել ու հղկվել են իրական պատերազմական իրավիճակներում։

«Քանի որ այլ տարբերակ չկա և ուրիշ ոչ ոք, Հայրենիքի սահմանը Դու ես։ Խաղաղությո՞ւն, ուրեմն ամեն վայրկյան պատրաստ լինենք պատերազմի։ Միասնականությունը օրհասական նշանակություն ունի։

Մենք իրավունք չունենք անհայրենիք թողնել սերունդներին։

Մենք հավաքագրում ենք բոլոր ցանկացողներին։ Միանալու համար զանգահարեք 055 099040 հեռախոսահամարով», - այս մասին նշվում է «Ֆենիքս արիության դպրոցի» ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Դասավանդվող առարկաներն են՝

-Տակտիկա

-Տարբեր տեսակի զենքերի տիրապետում

-Քարտեզագրություն/տեղանքում կողմնորոշում

-Առաջին բուժօգնություն

Դասընթացն ամբողջությամբ անվճար է: Հասցեն՝ Մամիկոնյանց 58։