Ռոբերտ Քոչարյանին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու հոդվածով քրեական գործը կարճվել է
2,5 տարի մեղադրյալի կարգավիճակում գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու հոդվածով քրեական գործը կարճվել է։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարել է Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը, ընթերցել իր որոշման եզրափակիչ մասը, ըստ որի հակասահմանադրական ճանաչված հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում