«Կյանքից ամուր»․ Ֆիլմ պատերազմից հետո ապրել կարողանալու մասին
Կինոյի տանը կայացել է «Կյանքից ամուր» ֆիլմի հատուկ ցուցադրությունը։
Այն պատմում է Արցախյան երկրորդ պատերազմից հետո վիրավոր զինվորների, զոհված զինծառայողների ընտանիքների հույզերի, ապրելու և ապրեցնելու ցանկության մասին։
Ֆիլմի պրոդյուսեր Ծովինար Մկրտչյանի խոսքով՝ «Կյանքից ամուր» ֆիլմն այն մարդկանց մասին է, ովքեր պատերազմում կորցրել են ամենաշատը և ամենաթանկը։
Ֆիլմը ստեղծվել է LC production-ի կողմից։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում