Apple-ն իր սեփական դիսփլեյն է ստեղծել
Apple-ն աշխատում է սեփական MicroLED դիսփլեյների դիզայնի ու արտադրության վրա: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը:
Apple-ը մեծ ներդրումներ է արել դիսփլեյների արտադրության գործում: MicroLED-ը արտադրության առումով ավելի բարդ է, քան OLED-դիսփլեյները: Ընկերության ինժեներներն արդեն երկար ժամանակ է աշխատում էին MicroLED-ի տեխնոլոգիայի վրա և զգալի հաջողությունների են հասել:
Ամերիկյան ընկերությունն արդեն ոչ մեծ քանակությամբ փորձնական էկրաններ է թողարկել Կալիֆոռնիայի իր կենտրոնական կայանի հարևանությամբ գտնվող գաղտնի ֆաբրիկայում:
Այս պահին գաջեթների համար Apple-ն օգտագործում է Samsung-ի, Sharp-ի և LG-ի արտադրության էկրաններ:
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում