Լեհաստանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը նվաճել է առաջին մեդալը։ Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի սան Միքայել Չոլակյանը դարձել է ԵԱ-ի հաղթող՝ նվաճելով ոսկե մեդալ։

Մարզիկը գերազանցել է թուրք մրցակիցներին, ովքեր նվաճել են արծաթե և բրոնզե մեդալ։

‌Նշենք, որ Չոլակյանը հանդես է գալիս 49 կգ քաշային կարգում։