Գեղեցիկ հուշեր Հին Երևանի պատմությունից
Հին Երևանի շքեղ տեսքն ապահովում էին ճարտարապետական յուրօրինակ և փոխլրացնող լուծումներով կառուցված շինությունները, որոնք իրենց հերթին ստեղծում էին Երևանյան կոլորիտը, ջերմությունը, մեր սիրելի մայրաքաղաք Երևանը․․․
Ահա Հին Երևանի պատմությունից մի փոքր հուշ․
1964թ.-ին Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում կառուցվել էր «Էստոնիա» սրճարանը, որն առավել հայտնի էր «Ակվարիում» անվամբ։ Այն իր դիզայնով այժմ էլ կլիներ ժամանցի հայտնի և սիրված վայր մեր քաղաքում։
Շինության գեղեցիկ տեսքի հեղինակներն էին ճարտարապետներ Ա. Թարխանյանը, Հ. Պողոսյանը և Ս.Խաչիկյանը։
Նշենք, որ այժմ սրճարանի տեղում գործում է «ՍԱՍ» սուպերմարկետը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում