Կասկադում օգոստոսի 26-ին անց է կացվելու «Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը, որի կազմակերպիչն է «ՄՐՐՈ» հայ ազգային արվեստի կենտրոնը։

Փառատոնի ընթացքում կներկայացվեն ավանդական էթնիկ երգեր և պարեր՝ առանց որևէ ժամանակակից մշակումների:

Մեկ բեմում հանդես են գալու ավանդական երգի-պարի 15 խումբ՝

․ Ակունք
․ Սասնա Ծռեր
․ Կարին
․ Վան
․ Մասունք
․ Նուբար
․ Վերադարձ
․ Մենք ենք մեր սարերը | Արցախ
․ Տավրոս
․ Սեբաստացիներ
․ Արեգ
․ Գորանի
․ Տարոնցիներ
․ Արդվին
․ Մարաթուկցիներ։