Լեհաստանում ավարտին է մոտենում Եվրոպայի ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Մ15 տարեկան տղաների մրցապայքարում հիանալի հանդես է եկել 67 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը: Երկամարտի 254 կգ (120+134) արդյունքով նա դարձել է Եվրոպայի չեմպիոն: Հայ ծանրորդը պոկում վարժությունում Եվրոպայի ռեկորդ է սահմանել ու արժանացել է նաև երկու փոքր ոսկե մեդալի:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Եվրոպայի չեմպիոններ էին դարձել Միքայել Չոլակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Սերյոժա Բարսեղյանը, իսկ Ժորա Գրիգորյանն արժանացել էր արծաթե մեդալի:
Հայաստանի ներկայացուցիչներից իրենց ելույթներն ավարտել են նաև Մերի Միսակյանը (55 կգ), Արմեն Հունանյանը (61 կգ) և Մարտին Պողոսյանը (67 կգ):

Միսակյանը երկամարտի 148 կգ արդյունքով (84+64) զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, Հունանյանը 6-րդ տեղն է զբաղեցրել երկամարտի 230 կգ արդյունքով (128+102), իսկ Պողոսյանը 4-րդ տեղն է գրավել 272 կգ արդյունքով (120+152):

Այսօր Եվրոպայի առաջնությունում պայքարի դուրս կգան 89 կգ քաշայիններ Ռոմիկ Պողոսյանն ու Աշոտ Մարգարյանը:

Եվրոպայի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կավարտվի օգոստոսի 17-ին: