«Սուրմալու»-ից գնած և դեռևս չօգտագործած հրավառության նյութերը ներկայացնել Ոստիկանություն․ ՔԿ
Քննչական կոմիտեն հորդորում է քաղաքացիներին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք բերված և դեռևս չօգտագործված հրավառության համար նախատեսված նյութերն ու պարագաները ներկայացնել Ոստիկանության մոտակա բաժիններ:
Կոմիտեն միաժամանակ շեշտում է, որ դա քաղաքացիների համար չի առաջացնի որևէ իրավական հետևանք:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքում կա 16 զոհ, 62 տուժած, 2 անհետ կորած։
Նշենք, որ դեպքի առնչությամբ դեռևս ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում