Լեհաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի պատանիների և մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը նվաճել է ոսկե մեդալ։

Հայուհին երկամարտի արդյունքում բարձրացրել է 206 կգ։

16-ամյա Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 91 կգ՝ վաստակելով նաև փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում 115 կգ արդյունքով նա նվաճել է փոքր ոսկե մեդալ: