15-ամյա դաշնակահարուհի Լյուսի Իշխանյանը դարձել է միջազգային մրցույթի Ոսկե մեդալակիր
Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի աշակերտուհի Լյուսի Իշխանյանը «Music and Stars Awards» միջազգային մրցույթում արժանացել է Ոսկե մեդալի։
Նշենք, որ այս միջազգային մրցույթի մասնակիցների շարքում տաղանդավոր երիտասարդներ էին աշխարհի տարբեր երկրներից:
Լյուսի Իշխանյանը երաժշտություն է սովորում 4 տարեկանից, այժմ 15 տարեկան է, փոխադրվել է 11-րդ դասարան:
Մինչ օրս տաղանդավոր հայուհին տարբեր միջազգային մրցույթների է մասնակցել և միշտ դափնեկրի կոչում ստացել: Իսկ օրերս Լյուսին London international music competition միջազգային մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի: Նա մտադիր է շարունակել ուսումն այս ասպարեզում և ստանալ պրոֆեսիոնալ կրթություն:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում