Արցախը Հայաստանին կապող Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհը կգործի մինչև օգոստոսի 31
Արցախը Հայաստանին կապող Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը բաց կլինի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։ Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից։
Նշված ժամանակահատվածում քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունը կապահովեն ռուս խաղաղապահները․ Այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում